ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է։ Լրագրողների հետ զրույցում, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԱԺ պատգամավորներին թեստավորելու անհրաժեշտություն կա՞:
«Նա մեկուսացվել է, և այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում: Կարող է Առողջապահության նախարարությունում լինի վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած բոլոր տեղերում: Տնտեսվարող սուբյեկտի անունը որևէ բան չի փոխում գործողությունների առումով»,-նշեց նա՝ հավելելով, որ բոլորը, ովքեր կունենան մեկուսացման կարիք, կմեկուսացվեն՝ անկախ աշխատանքի վայրից:
Նա նշեց նաև, որ ժամանակի ընթացքում թեստավորման թվերն ավելանում են: