կարևոր
1572 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 15:12

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ավելի քան 10 հազարով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ավելի քան 10 հազարով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, 1356 հիվանդ մահացել է:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսը հաղթահարել է և հիվանդանոցից դուրս է գրվել 1456 մարդ երկրի 68 մարզում: Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 76-ով:

Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ նոր վարակվածներից 5 հազար 352-ի դեպքում ախտանշաններ չեն եղել: Նոր դեպքերից ամենաշատը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում, Դաղստանում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։