28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ամբողջ աշխարհի հավատացյալները մայիսի 14-ին կարող են աղոթել կորոնավիրուսից ազատվելու համար: Այս մասին հայտնում է Korrespondent.net կայքը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը քարոզի ժամանակ կոչ է արել գիտական ողջ հանրությանը՝ որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ գտնել:
«Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք դիմել Աստծուն՝ աղոթելով և ներում հայցելով, ծոմ պահելով և բարի գործեր կատարելով՝ համապատասխան մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին, որպեսզի Նա վերջ դնի այս համավարակին, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- ասվում է հայրապետի ուղերձում։
Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար։ Նա ընդգծել է նաև, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բուժման հույս ունենալ»։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր աջակցությունն է հայտնել բոլոր նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ անձանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին և կամավորներին։