կարևոր
2287 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 14:42

«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա. հիմա պետք է ուղղակի սպասել». Մնացականյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին

«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա. հիմա պետք է ուղղակի սպասել». Մնացականյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին

Եղել են մեկնաբանություններ իմ մակարդակով, խոսնակի մակարդակով, հիմա մենք պետք է բնականոն շարունակենք աշխատել: Ինչպես գրում է news.am կայքը՝  Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե չնայած իրենց հավաստիացումներին, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում պարզվեց կա փաստաթուղթ:

«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա»,- ասել է նա:

Հարցին, թե այստեղ ընկալումների տարբերության խնդիր չկա՞, Մնացականյանն արձագանքեց. «Մենք ՌԴ-ի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը ներառում է նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան...այդ առումով մենք այս երկու տարվա մեջ ունենք շարունակական բավական ընդարձակ աշխատանք, ընդարձակ  հնարավորություններ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին:

Այդ առումով հիմա մի շրջան է, երբ պետք է ուղղակի սպասել եւ պահպանելով կայունությունն ու զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը: Հետո նորից ներգրավվել աշխատանքներում: Մեր վերջին հանդիպումը Ժնեւում էր, բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են թե բովանդակային մասով, թե բոլոր այն հարցերին, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն: Դա առաջին հերթին վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրին:Մենք բոլոր այդ հարցերի շուրջ ունենք ծրագրված բաներ: Հիմա ես ուղղակի անհամբեր սպասում եմ, որ հնարավոր կլինի անցնել բնականոն աշխատանքի»,- հայտարարել է նախարարը: