կարևոր
1404 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 14:32

Կենսաթոշակները կվճարվեն մայիսի 5-ից՝ թոշակառուների բնակության հասցեներով

Կենսաթոշակները կվճարվեն մայիսի 5-ից՝ թոշակառուների բնակության հասցեներով

2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չկա:

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: