կարևոր
1433 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 14:05

Թուրքիայի 54 նահանգի 247 բնակավայրերում կարանտինային ռեժիմը չեղարկվել է

Թուրքիայի 54 նահանգի 247 բնակավայրերում կարանտինային ռեժիմը չեղարկվել է

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է երկրում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված ընթացիկ աշխատանքների մասին տեղեկություններ։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am կայքը։

Ըստ այդ տեղեկությունների՝ մայիսի 3-ի դրությամբ Թուրքիայի 54 նահանգներում գտնվող 247 բնակավայրերում կարանտինային ռեժիմը վերացվել է։

31 նահանգներում մուտքերի և ելքերի սահմանափակումները երկարացվել են մինչև երկուշաբթի գիշեր։ Այդ սահմանափակումներն ուժի մեջ էին մտել դեռևս ապրիլի 18-ից։

Ներկա պահին Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 126.045 է, մահացությունների թիվը՝ 3.397 է։ Թուրքիան վարակվածների թվով աշխարհում 7-րդ երկիրն է։