կարևոր
1360 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 14:02

Միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ․ նախագիծ

Միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան պարտադիր է թվային տախոգրաֆի համակարգի կիրառումը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում:

 Ինչպես նշված է e-draft  իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ համաձայն օրենքի նախագծի՝ ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածները «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան պետք է.

1) օրական վարելու ժամանակահատվածը չգերազանցի 9️ ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ,

2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 4️8 ժամը: Շաբաթվա առավելագույն աշխատանքային ժամանակը կարող է երկարաձգվել մինչև 6️0 ժամ միայն այն դեպքում, եթե չորս ամսվա ընթացքում վարելու ժամանակահատվածը չի գերազանցվում շաբաթական միջինը 4️8 ժամը:

3) Երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 9️0 ժամը,

4) 4️․5 ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է առնվազն 45 րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումները կարող են բաժանվել յուրաքանչյուրն առնվազը 1️5 րոպե ժամանակահատվածների,

5) յուրաքանչյուր 2️4 ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազը 1️1 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9️ անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ:

6) նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր 2️4 ժամվա ընթացքում ավտովարորդն ունի ևս մեկ օր հանգստի իրավունք։

7) երկու հաջորդական շաբաթների ընթացքում ավտովարորդն առնվազն ունի կանոնավոր երկշաբաթյա հանգիստ կամ առնվազն 2️4 ժամ տևողությամբ մեկ շաբաթյա կանոնավոր հանգիստ և մեկշաբաթյա կրճատված հանգստի ժամանակահատված։