կարևոր
1040 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 13:56

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:

Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, եւ, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- գրել է նա: