24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: «Գռուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:
Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 593 է, մահացածներինը՝ 9: