01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մայիսի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 593: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանում կորոնավիրուսից պաշտոնապես բուժված է համարվում 223 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 9 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5028 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 537 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 364 պացիենտ: