կարևոր
1383 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 11:20

Վարդենիս մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մի քանի օրով

Վարդենիս մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մի քանի օրով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է․

«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»։