կարևոր
601 դիտում, 1 տարի առաջ --> 2020-05-04 11:13

Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետները քննարկել են ԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետները քննարկել են ԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ որդու ծնվելու առթիվ:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ստեղված իրավիճակը:

«Վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցել եմ զրույց: Ուրախ էի լսել, որ նա վերադարձել է և արդեն իրեն լավ է զգում: Շնորհավորեցի նրան որդու ծննդյան առթիվ: Մենք նաև քննարկել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը, թե ինչպես ենք կարողանում արձագանքել, ինչպես ենք պատրաստվում անվտանգ ձևով բացել մեր տնտեսությունը: Անդրադարձել ենք ԱՀԿ-ի շուրջ ծավալված խնդիրներին, ինչպես նաև խոսել ենք այն մասին, որ դասեր քաղենք այս բռնկումից, որը շատ մարդկանց կյանքեր խլեց»,- «Թվիթեր»-ում գրել է Ավստրալիայի վարչապետը:

Տեղական «9 News Australia» հեռուստաընկերությունը հայտնում է, որ սա առաջին զրույցն է այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետն ապաքինվել էր և դուրս գրվել հիվանդանոցից: Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Չինաստանում կորոնավիրուսի ծագման հետ կապված անկախ քննություն անցկացնելու հնարավորությունը: