կարևոր
1856 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 10:40

Մյասնիկյան պողոտայում բախվել են Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները

Մյասնիկյան պողոտայում բախվել են Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 3-ին, ժամը 22:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Մուշեղ Հ.) և «Volkswagen» մակնիշի (վարորդ՝ Արտյոմ Կ.) ավտոմեքենաները:

«Opel Astra G» ավտոմեքենայի ուղևոր Իշխան Ա.-ն և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գրիշա Ղ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Volkswagen» ավտոմեքենայի գազի բալոնի փականը: