կարևոր
1949 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 09:51

Երևանում ծառն ընկել ու վնասել է գազի խողովակը

Երևանում ծառն ընկել ու վնասել է գազի խողովակը

Մայիսի 3-ին՝ ժամը 17:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորի կամրջի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և վնասել է գազի խողովակը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ծառը տեղի ուժերով մասնատվել է: Մոտակայքում գտնվող գազի խողովակը վնասվել է. արտահոսք չի հայտնաբերվել:

Փրկարարները մասնատված ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։