Մայիսի 4-ը հրշեջների միջազգային տոնն է։ Այն միջազգային մակարդակով նշում են այն մասնագիտության մարդիկ, որոնք պաշտպանում եւ փրկում են մարդկանց, կենդանիների, գույքի, էկոհամակարգի օբյեկտները կրակից: Երբեմն կրակի դեմ պայքարը խլում է այդ քաջ մասնագետների կյանքերը։
Հրշեջների միջազգային օրը (International Firefighters' Day) սահմանվել է ողբերգական մի քանի իրադարձությունից հետո, որոնք կապված են 1998 թվականի դեկտեմբերին Ավստրալիայում տեղի ունեցած անտառային հրդեհի մարման հետ: Այդ ժամանակ իր ծառայողական պարտքը կատարելիս զոհվել էին հինգ հրշեջ։ Այս իրադարձությունը կրակի դեմ պայքարողների մահվան առաջին դեպքը չէր, սակայն անտարբեր մարդկանց հենց այդ օրը դրդեց Միջազգային տոն սահմանելու, երբ հնարավոր կլիներ մեծարելու հերոսներին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակին: