կարևոր
2008 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 23:26

Կարլսենը հաղթեց առցանց մրցաշարում

Կարլսենը հաղթեց առցանց մրցաշարում

 Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթեց իր իսկ կազմակերպած առցանց մրցաշարում:

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող նմանատիպ մրցաշարի եզրափակիչում մրցեցին Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան: Նորվեգ շախմատիստին հաջողվեց առավելության հասնել 2,5-1,5 հաշվով:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 250 հազարդոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: