կարևոր
1918 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-03 23:16

Հայաստանի ամենատարեց բնակիչն այսօր դարձել է 115 տարեկան

Հայաստանի ամենատարեց բնակիչն ապրում է Գլաձոր համայնքում: Այս մասին տեղեկանում ենք Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր՝ Մայիսի 3-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ամենատարեց բնակչի՝ Սիրուշ Սումբատի Մարգարյանի ծննդյան 115-րդ ամյակն է:

Սիրուշ Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ամենատարեց բնակիչն է: Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք փոխանցում Սիրուշ տատիկին և ցանկանում քաջ առողջություն:

Բոլոր տարեցներին մաղթում ենք առողջություն և երկարակեցություն»: