կարևոր
1864 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 22:40

Սպորտի մասով խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել․ Արսեն Ջուլֆալակյան

Սպորտի մասով խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել․ Արսեն Ջուլֆալակյան

Մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, այդ իսկ պատճառով ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պարետին խնդրել է լրացուցիչ պարզաբանում տրամադրել։

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

« Սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում․

Թույլատրվում է՝

Սպորտի բնագավառում գործունեություն

Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝

Սպորտային օբյեկտների գործունեություն

Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով

− Սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ կառույցների գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն

− Պրոֆեսիոնալ մարզիկների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից

Սպորտային ակումբների գործունեություն.

Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով

Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին: Մասնավորապես՝

− ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ

Հ.գ. Ի դեպ, մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային հկ-եր...)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին»։