կարևոր
2124 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 21:41

Գեղամ Կադիմյանը դարձել է գոլի հեղինակ «Նեման»-ի կազմում

Գեղամ Կադիմյանը դարձել է գոլի հեղինակ «Նեման»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական  «Նեման»-ի ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը հերթական անգամ գոլի հեղինակ է դարձել ակումբի կազմում:

Կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում միակ եվրոպական առաջնությունը, որը չի ընդհատվել` Բելառուսի առաջնությունն է: Մրցաշարում կայացան 7-րդ տուրի խաղերը: «Նեման»-ը արտագնա խաղում հյուրընկալվեց ԲԱՏԷ-ին և պարտվեց 3:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Գեղամ Կադիմյանը «Նեման»-ի մեկնարկային կազմում և 31-րդ րոպեին խփած գոլը դարձավ թիմի միակ գնդակն այդ խաղում: Սա ֆուտբոլիստի 4-րդ գոլն է ընթացիկ առաջնությունում:

Այս տուրից հետո «Նեման»-ն մրցաշարային աղյուսակում 13-րդն է 16 թիմերի պայքարում: