Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 10 633-ով, այժմ երկրի բոլոր շրջաններում 134 687 վարակակիրներ կան: Այս մասին հայտնել են նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ТАСС-ը։
Ռուսաստանը առաջ է անցել Ֆրանսիայից եւ աշխարհում վեցերորդ տեղն է գրավել վարակման դեպքերի թվով: Այս պահի դրությամբ ապաքինվել է 16 639 մարդ, մահացել է 1 280-ը։