Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Էդին Զեկոն իր թիմակից և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին համարում է կարևոր ֆուտբոլիստ մայրաքաղաքային ակումբում: Այս մասին գրել է Corriere dello Sport-ը:
«Մխիթարյանն ինձ միշտ է դուր եկել: Մենք երկուսս էլ խաղացել ենք թե Գերմանիայում, թե Անգլիայում: Հիմա նրան գիտեմ, որպես անհատ և նա լավ տղա է: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա ուզում է մնալ «Ռոմա»-ում: Նրա նման ֆուտբոլիստները կարևոր նշանակություն ունեն թիմի համար»,-նշել է Զեկոնը։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիիբանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանիվարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանիավարտը` անկախ նրանից՝ երբ այն կավարտվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլայինփոխանցման հեղինակ: