կարևոր
1725 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-03 19:46

Իտալիայում բոլոր ակումբներին թույլատրել են վերսկսել մարզումները

Իտալիայում բոլոր ակումբներին թույլատրել են վերսկսել մարզումները

Իտալիայի կառավարությունը որոշել է թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները մայիսի 4-ից: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Մարզումները կանցկացվեն ակումբների մարզաբազաններում, պահպանելով սոցիալակն հեռավորություն և առանձին փոքր խմբերով:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ժամանակից շուտ եզրափակվել, եթե այս մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը: Առաջնության կազմակերպիչները վերջնաժամկետ են սահմանել Սերիա Ա-ի հնարավոր վերսկսման համար:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: