Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարծիք է հայտնել Ռուսաստանի ընթատված առաջնության հետագայի մասին: Այս մասին գրել է Sport24-ը:
«Լավագույն տարբերակը կլինի, այն որ առաջնության մյուս խաղերն անցկացվեն ամառային ուսումնամարզական հավաքի ընթացքում: Ամռանը հաճելի է խաղալ: Սակայն եթե ամռանն էլ պանդեմիանկ չնահանջի, ապա ճիշտ կլինի, եթե այս առաջնությունը չեղարկվի»,- ասել է Հարոյանը։
Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին: Լիգայի կազմակերպիչները մտադրություն ունեն առաջնության մյուս խաղերը վերսկսվելու դեպքում անցկացնել առանց երկրպագուների:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել են Եվրոպայի գրեթե բոլոր առաջատարառաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնությանը: Համաճարակի պատճառով հետաձգվեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը: