կարևոր
1925 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 17:32

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 29 հազար դեպք է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 29 հազար դեպք է գրանցվել

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է ավելի քան 29 հազարով, մահացել է ավելի քան 1,4 հազարը։ Այս մասին հայտնել է Ջոնս Հոպկինսի համալսարանը, հաղորդում է РИА Новости-ն

Համալսարանի տվյալներով ՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 29 078 նոր դեպք։

Կորոնավիրուսով մահացած հիվանդների թիվը աճել է 1 426-ով, ընդ որում, նախորդ օրվա մահվան ելքերի թիվը կազմել է 1 947: