կարևոր
1698 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-03 16:34

Հռոմի Պապը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման շուրջ համագործակցության կոչ է արել

Հռոմի Պապը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման շուրջ համագործակցության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միավորել տարբեր երկրների ջանքերը, որպեսզի միջազգային համագործակցության շրջանակներում ստեղծվեն անհրաժեշտ պատվաստանյութեր եւ միջոցներ COVID-19 պանդեմիան հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Ցանկանում եմ աջակցել եւ խրախուսել միջազգային համագործակցությունը, որի շրջանակներում տարբեր նախաձեռնություններ են սկսվել, որպեսզի արդյունավետ կերպով պատասխանենք այն սուր ճգնաժամին, որը մենք ապրում ենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Իսկապես կարեւոր է միավորել ունակությունները, որպեսզի գտնենք պատվաստանյութեր, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վարակված մարդու ,աշխարհի ցանկացած մասում ստանալ անհրաժեշտ բուժում», - հայտարարել Է քահանայապետը Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ընթացքում:

Ֆրանցիսկոս պապը նաեւ հավանություն է տվել մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի նախաձեռնությանը ՝ մայիսի 14-ին անցկացնել համընդհանուր աղոթքի եւ ծոմապահության օր ՝ բոլոր կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ ՝ կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարելու նպատակով: