16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ճապոնիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, սա մեկ օրում գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է երկրում՝ սկսած համաճարակի սկզբից: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 530-ի: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը:
Երկրում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 306 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 15,5 հազարը: Առողջացածների թիվը շուրջ 4600 է: