կարևոր
1469 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-03 15:20

Երախտիքի խոսք՝ Կատարում աշխատող հայ բժիշկներին

Կատարում ՀՀ դեսպանությունն իր երախտիքի ու գնահատանքի խոսքերն է հղել Կատարի Պետության առողջապահության համակարգում ընդգրկված հայ բժիշկներին։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում բժիշկների ու բուժաշխատողների կողմից իրականացվող անձնուրաց ծառայությունը՝ Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունն իր երախտիքի ու գնահատանքի խոսքերն է հղում Կատարի Պետության առողջապահության համակարգում ընդգրկված մեր հայ բժիշկներին, որոնք հաստատակամությամբ ձեռնոց են նետել կորոնավիրուսի համավարակից բխող մարտահրավերներին ու իրենց ուժերի գերլարումով ընդգրկվել են դրա դեմ պայքարում։

Մեր երախտիքը՝

Գայանե Մելիքյանին
Վազգեն Մնացականյանին
Գարեգին Խաչատրյանին
Դավիթ Սարգսյանին
Սամվել Նիկողոսյանին
Հայկ Խաչատուրյանին

Լինենք ամուր և առողջ»,-նշված է դեսպանության հայտարարությունում։