30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ Անդրե տեր Շտեգենը դադարեցրել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Աս մասին գրում է Kicker-ը:
Ըստ պարբերականի, կողմերի միջև եղել են միայն նախնական քննարկումներ և բանակցության դադարեցումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
Դեռևս մարտին հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ: «Բարսելոնա»-ն ուզում է, որ տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:
Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-իհետ ավարտվում է 2022 թվականին: