Իտալական երկու ակումբներ` «Ռոմա»-ն և «Լացիո»-ն, մայիսի 6-ից կվերսկսեն մարզումները: Այս մասին հայտնում է «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը:
Իտալական Լացիո տարածաշրջանի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին մարզվել, բայց ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն և կմարզվեն անհատապես` պահպանելով անվտանգության բոլոր նորմերը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ժամանակից շուտ եզրափակվել, եթե այս մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը: Առաջնության կազմակերպիչները վերջնաժամկետ են սահմանել Սերիա Ա-ի հնարավոր վերսկսման համար:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: