12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 164 վարակակիր։ Սա մարտի 18-ից ի վեր երկրում ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակման 217 466 դեպք, վերականգնվել է 118 902, մահացել՝ 25 264-ը։
Իսպանիան պանդեմիայի հետեւանքով առավել տուժած երկրներից մեկն է ։ Այն այժմ զոհերի թվով չորրորդ տեղում է (ԱՄՆ-ից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից հետո) եւ վարակվածների թվով երկրորդն է (ԱՄՆ-ից հետո):