26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել է կորոնավիրուսով, իրեն նորմալ է զգում և շարունակում է բուժվել։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, հաղորդում է ТАСС-ը։
«Միխայիլ Վլադիմիրովիչը գտնվում է մասնագետների հսկողության տակ և շարունակում է բուժումը։ Ինքնազգացողությունը, ընդհանուր առմամբ, նորմալ է ։ Վարչապետը աշխատում է փաստաթղթերով եւ գործընկերների հետ ակտիվորեն շփվում է հեռախոսակապի միջոցով»,-նշել է Բելյակովը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Վարչապետն ընդգծել է, որ պետք է ինքնամեկուսանա եւ կատարի բժիշկների նշանակումները։ Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։