24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն մայիսի 4-ից աշխատելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տվել է այս հարցի պատասխանը։
«ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանվել են բոլոր թույլատրված ոլորտների համար գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:
Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։
Պարետի որոշմամբ՝ պարտադիր կանոններ են հաստատվել հետեւյալ ոլորտների համար՝
Հավելված N 2. Պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոններ.
Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային
հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում
աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 6. Անվտանգության կանոններ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 8. Անվտանգության կանոններ հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման և շտապ բժշկական օգնության
ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 9. Անվտանգության կանոններ սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
Հավելված N 11. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-9-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման»,-նշված է հայտարարությունում։