24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչներ, 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: