Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Պարույր Մանուկյանը իր վարած Audi A4 մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում բախվել է թիվ 99 էլեկտրասյանը:
Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը ՝ վթարի հետևանքով վարորդ Պ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 5-ամյա Ալեն Մանուկյանը՝ «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդ Պ. Մանուկյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի դատարկ ու կիսադատարկ շշեր, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մանուկյանը վարորդի տղան է: