կարևոր
2236 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 12:20

Ավտովթար՝ Երևանում․ վիրավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար՝ Երևանում․ վիրավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

 Մայիսի 3-ին՝  00:30-ի սահմաններում,  Երևանի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի թիվ 17 էլեկտրական սյան դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկ»-ի հարևանությամբ, բախվել է պատին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը վթարի հետևանքով վարորդ Գրիգոր Հ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Գևորգ Ս.-ն տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: