կարևոր
2338 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 12:57

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով․ Արման Թաթոյան

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ լրագրողներ,

Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։ 

Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։

Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»,- ասված է ուղերձում։