23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Փարիզի Բոբինյի արվարձանում գտնվող պահեստներում շաբաթ լույս գիշերը հրդեհ է բռնկվել։ Ավելի քան 150 հրշեջ է ներգրավված եղել մարման աշխատանքներում: Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Le Parisien թերթին, նրանցից մեկում եղել են բժշկական դիմակներ։
Պատճառված վնասի չափը, ինչպես և այրված դիմակների քանակը, չի հաղորդվում։ Հայտնի է միայն, որ հրդեհը սկսվել է տեղի ժամանակով ժամը 05:00-ին գործվածքներով պահեստում եւ ավելի ուշ տարածվել հարեւան շենքերի վրա: Նշվում է, որ այդ տարածքում պահվում էր Ասիայից ներկրված արտադրանքը։
Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մեկուսացվել է մի քանի ժամ անց։ Պատճառները դեռ հայտնի չեն, ոստիկանությունը չի բացառում հրկիզման վարկածը։