Իտալիայում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում կրկին մոտեցել է 500-ի. վարակի զոհ է դարձել 474 մարդ: Նման տվյալներ է տարածել քաղաքացիական պաշտպանության վարչությունը, հաղորդում է ТАСС-ը։
Մայիսի 1-ին հաղորդվել էր վարակից 269 մահացածների մասին։ Այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 28 710-ի։
Բուժվածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 1 665 եւ հասել գրեթե 80 հազարի (79 914 մարդ):
Իտալիայի կառավարությունը պլանավորում է կարանտինի թուլացում, որը գործում է մարտի 10-ից: Մայիսի 4-ին նախատեսվում է վերսկսել արտադրական ձեռնարկությունների և շինարարական հարթակների աշխատանքը։