կարևոր
1973 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-02 20:13

Նիդերլանդական կենդանաբանական այգում առաջին անգամ մեծ պանդայի ձագ է ծնվել

Նիդերլանդական կենդանաբանական այգում առաջին անգամ մեծ պանդայի ձագ է ծնվել

Մեծ պանդայի ձագը (բնակվում է Կենտրոնական Չինաստանի լեռնային շրջաններում) ծնվել է Նիդերլանդների Ռենեն բնակավայրի Ouwehands կենդանաբանական այգում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են այգու մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ձագը ծնվել է մայիսի 1–ին՝ ուրբաթ օրը․  ձագն ու մայրը իրենց լավ են զգում։ Պանդայի սեռը դեռևս հայտնի չէ, քանի որ նրան փորձում են չանհանգստացնել։

«Այս պահին Վենին և իր ձագուկին հանգիստ են թողնում։ Մի քանի ամսից, երբ ձագը լքի մայրական որջը, կկարողանանք իմանալ նրա սեռը, ինչից հետո էլ պանդան կունենա անուն»,- ասվում է կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրությունում։

Մեծ պանդայի ձագը պատկանում է Չինաստանին, ինչպես իր ծնողները՝ Վենն ու Սին Յան։ Նիդերլանդներում նա կարող է գտնվել 1 տարի, ինչից հետո կտեղափոխվի Չինաստան։

Բնապահպանության միջազգային միությունը 2016 թվականին Մեծ պանդաներին խոցելի տեսակների է դասել։