Միացյալ Նահանգների Պարենի եւ դեղամիջոցների դաշնային վարչությունը թույլատրել է նոր կորոնավիրուսի դեմ կիրառել «Ռեմդեսիվիր» անվամբ դեղամիջոցը:
Էբոլայի բուժման համար ստեղծված այս հակավիրուսային դեղամիջոցը 2015թ.-ին ստեղծել է Կալիֆորնիայում տեղակայված «Գիլեըդ Սայնընս» ամերիկյան դեղագործական ընկերությունը: Սակայն «Ռեմդեսիվիր»-ով հնարավոր չեղավ բուժել Էբոլան: Վերջին շրջանում ԱՄՆ-ում եւ եվս 5 այլ երկրներում անցկացվել է փորձաքննություն, որին մասնակցել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 մարդ:
Հիմնվելով այդ փորձաքննության արդյունքների վրա՝ Միացյալ Նահանգների Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հաստատել է, որ «Ռեմդեսիվիր»-ն օգնել է Covid-19-ով վարակվածներին 15 օրվա փոխարեն 11 օրում ապաքինվել: