24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Եվրոպական մի քանի երկրներում վերսկսվում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված ֆուտբոլի առաջնությունները:
Դանիայի և Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտարարել են առաջնությունների վերսկսման մասին: Լեհաստանում առաջնությունը կվերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում` մայիսի 29-ին:
Դանիայի առաջնությունում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը:
Ավելի վաղ պանդեմիայի պատճառով վաղաժամ եզրափակվել էր Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը և երկրի չեմպիոն էր հռչակվել ՊՍԺ-ն:
Մարտի 10-ից սկսած կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են եվրոպական մի շարք երկրների առաջնություններ, բացառությամբ Բելառուսի առաջնության: Չեն անցկացվում նաև Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի խաղերը: