կարևոր
1811 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-02 18:27

Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին

Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին

Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ իրենց զինվորը վիրավորվել է անօդաչու թռչող սարքից Դոնբասի Գնուտովո շրջանում, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի ուժայիններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ անցած օրերին իրենց դիրքերին ուղղված 24 կրակոց են արձանագրել:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքից հարված է հասցվել միացյալ ուժերի դիրքերին: Պայթյունի արդյունքում  ուկրաինացի 1  զինծառայող բեկորային վիրավորում է ստացել: Զինվորին արագ տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: