16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել հայրենիքում:
Այս մասին հայտնում են արգենտինական ԶԼՄ-ները: Բուենոս Այրեսը ներկայացնող «Ռիվեր Փլեյթ»-ի սպորտային տնօրեն Էնցո Ֆրանչեսկոլին հույս է հայտնել, որ թիմը կկարողանա պայմանագիր կնքել Իգուաինի հետ: Արգենտինական թիմը դեռևս պաշտոնապես չի սկսել բանակցել հարձակվողի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իգուաինը ինքնամեկուսացման ընթացքում վերադարձել է հայրենիք` Արգենտինա, որպեսզի լինի հիվանդ մոր կողքին: «Յուվենտուս»-ը պահանջել է արտերկրում գտնվող ֆուտբոլիստներին կրկին վերադառնալ Իտալիա, սակայն Իգուաինը հրաժարվել է:
Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, երկու անգամ էլ տիրացել Իտալիայի գավաթին: