կարևոր
638 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-02 18:00

COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար 356-ի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար 356-ի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար 356-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 240 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 93 հազար 766 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 132 հազար 38 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 65 հազար 783 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 567 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 100:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207 հազար 428 է: Վարակից մահացել է 28 հազար 236 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է: Այնտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 177 հազար 454: Վարակի հետևանքով մահացել է, 27 հազար 510 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 346 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 594 մարդ:

Գերմանիայում 164 հազար 77 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 736 մարդ: Վարակվածների թվով Ռուսաստանն անցել է Թուրքիային: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 124 հազար 54 մարդ կա: Թուրքիայում վարակակիրների թիվը 122 հազար 392-ի, մահացածներինը՝ 3,258-ի:

Թուրքիային հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 96 հազար 448 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 156 մարդ: Վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակը եզրափակում է Բրազիլիան: Այստեղ վարակվածների թիվը 92 հազար 630 է, վիրուսի հետևանքով մահացել է 6434 մարդ, ապաքինվել՝ 38 հազար 39-ը:

Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 875 դեպքով: Մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: 

Արաբական երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 14 հազար 872, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 038 է, մահացածներինը՝ 111:

Եգիպտոսում 5 հազար 895 հաստատված դեպք կա, մահացել է 406 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 619-ի, մահացածներինը՝ 33-ի: Իրաքում գրանցվել է 2153 վարակվածության, 94 մահվան դեպքով: Լիբանանում կա 733 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: