կարևոր
2001 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-02 17:37

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,8 հազարը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,8 հազարը

Բելառուսում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի 911 դեպք․ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 15 828-ի, կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացածների թիվը հասել է 97-ի, այսօր հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արձանագրվել է COVID-19-ի 15 828 դեպք, ինչը կազմում է անցկացված թեստերի 8,2 տոկոսը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «երկրի տարածքում վարակի տարածումից ի վեր մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 97 հիվանդ, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»։

Բելառուսում մայիսի 2-ի տվյալներով ապաքինվել և դուրս են գրվել 3117 հիվանդներ, որոնց մոտ ավելի վաղ COVID-19 էր ախտորոշվել։