04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
«Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում խուզարկություներն ավարտվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Փաստաբանը նշել է, որ ԱԱԾ-ն առգրավել է մի շարք փաստաթղթեր և Խաչատրյանի աշխատանքային համակարգիչը։
«Մի շարք խնդիրներ մենք մատնանշել ենք հենց խուզարկության ընթացքում։ Սկսած նրանից, որ ավտոմեքենայի այլ համար է գրված եղել, ի տարբերություն մեքենայի, որում խուզարկությունն է տեղի ունեցել։ Խուզարկության որոշման մեջ ձևակերպումներում տրված են եղել պլանային փաստաթղթեր կամ թղթապանակներ, այնինչ համակարգիչն են առգրավել»,- մանրամասնեց Խաչատրյանի ներկայացուցիչը։