կարևոր
2016 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-02 16:01

Բժիշկ չեմ, բայց պարզ է, որ Հայաստանի պես փոքր երկրի համար ամեն օր նոր բացայայտվող վարակակիրների թիվը տակավին շատ մեծ է. Արա Սանջյան

Անկախ նրանից , թե ի՛նչի համար են Հայաստանի կառավարության մայիս 4-ից սկսվող շրջագայության ու աշխատելու սահմանափակումները թուլացնելու դրդապատճառները, շատ եմ խնդրում, որ ինչքան հնարավոր է, ինքնակամ շարունակեք ապրել եւ աշխատել նախկին պարտադիր սահմանափակումներին համահունչ։ Այսպիսի բովանդակությամբ գրառում է կատարել սփյուքահայ հայտնի պատմաբան Արա Սանջյանը:

«Բժիշկ չեմ, բայց պարզ է, որ Հայաստանի պես փոքր երկրի համար ամեն օր նոր բացահայտվող վարակակիրների թիվը տակավին շատ մեծ է ու մտահոգիչ։ Նվազ խիստ պայմանների տակ, այն կարող է ավելի բարձրանալ։

Այս վիրուսը կամ ժահրը շատ վտանգավոր է ու մահաբեր։ Եթե նման միջոցառումների չդիմենք ու «նորմալ» ապրենք, աշխարհի վրա զոհերի քանակը տասնյակ միլիոնների կարող է հասնել։

Վստահ եմ, որ ֆեյսբուքյան ընկերներիս մեծագույն մասը բարձր ուսում ստացած ու գիտակից անձինք են, բայց հեռվից զգալի է թե Հայաստանի մեջ շատ են այն քաղաքացիները, որոնք տակավին չեն պատկերացնում վտանգի լրջությունը, եւ նրանց խնդրում են որ ինչքան հնարավոր է, երկարատև դաստիարակչական աշխատանք տանեն։

Անկախ նրանից, թե այսօրվա իշխանավորներին պաշտում եք կամ ատում,  նրանց ազնիվ կամ հիմար եք համարում (ընկերներիս մեջ երկու տեսակի մարդկանցից էլ կան), այս համաշխարհային արհավիրքը կարող ենք սահմանափել միա՛յն եւ միա՛յն յուրաքանչյուրս ինքն իրեն՝ իր եւ իր շրջապատի համար առաջին պատասխանատուն համարելով։

Մի քանի շաբաթ առաջ, Լիբանանը (տարածքով՝ ավելի փոքր, բայց բնակչությամբ՝ ավելի մեծ) Հայաստանից առաջ էր ե՛ւ վարակվածների ե՛ւ մահերի թվով։ Հայաստանն անցավ Լիբանանին։ Ուրեմն Հայաստանի մեջ սխալ բաներ կան, որ պետք է սրբագրվեն։ Եւ ուրիշին քննադատելուց առաջ, երանի ձեզանից ամեն մեկը աշխատի իր հնարավորության չափով ինքն իրեն և եւ իր անմիջական շրջապատը ավելի ապահով դարձնի։

Հ.Գ. Եթե կարծում եք, թե այս կարճ գրությամբ Հայաստանին անընդհատ խրատ տվող «նարինջ ուտող սփյուռքահայ» եմ, ներողություն եմ խնդրում եւ հակառակ, որ վերահաստատեմ թե զգացումներս երբեք այդպիսին չեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբանը։