29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1691-ի, վարակվածների թիվը՝ 40635-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը:
«Նոր կորոնավիրուսի ավելի քան 40 հազար դեպք է հաստատվել Աֆրիկա մայրցամաքում: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1600 մարդ»,- ասված է ԱՀԿ հաղորդագրությունում:
Աֆրիկայում ամենաշատ թվով դեպքերն արձանարգվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (5951 դեպք), հաջորդը Եգիպտոսն է՝ 5895 դեպքով, հետո Մարոկկոն՝ 4529 դեպք, և Ալժիրում՝ 4154 դեպք: