Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:
«Վարակվածը 34-ամյա տղամարդ է, նա Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել, որտեղից էլ վարակվել է: Նրա վիճակը լավ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են»,-ասաց համայնքապետը` նշելով, որ Դդմաշեն գյուղում նույնպես վարակվածության դեպքեր կան:
Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը մեծ չէ, մի քանի հարեւան, որոնք ինքնամեկուսացվել են:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր առմամբ 102 դեպք կա, մարզից 2 պացիենտ մահացել է: