կարևոր
2075 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-02 15:16

Անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր թիմերը կողմ են առաջնության վերսկսմանը

Անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր թիմերը կողմ են առաջնության վերսկսմանը

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչները աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնության վերսկսման համար թիմերի ներկայացուցիչները առցանց հանդիպում կունենան՝ հստակեցնելու հավանական օրը: Մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի  18-ից:

Ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջելուց հետո: